Ստեֆան Բլանկ. ԱՄՆ-ն անտարբեր է ղարաբաղյան կարգավորման հանդեպ12 հունվարի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անտարբեր է ղարաբաղյան կարգավորման հանդեպ և դա խարխլում է Վաշինգտոնի դիրքերն, ինչն, իր հերթին, կարող է նպաստել ռազմական գործողությունների վերականգնմանը: Այդ մասին գրում է Ստեֆան Բլանկը National Review ամսագրում: «Չմիջամտելով այդ հարցին՝ Վաշինգտոնը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի կախվածությունը Մոսկվայից և օտարումը Թուրքիայից ու Եվրոպայից, այլ նաև խարխլում է այն հաջողությունը, որ Ադրբեջանը գրանցում է, ամրապնդելով Եվրոպայի դիրքերը էներգետիկ ոլորտում: Մշտական անուշադրությունն Ադրբեջանի ու Հարավային Կովկասի հանդեպ կարող է խարխլել ԱՄՆ դիրքերը, հեղինակազրկել երկրին տարածաշրջանում և ամրապնդել ՌԴ վստահությունը, որ ինքն է գլխավոր խաղացողը նախկին ԽՍՀՄ տարածքում»,-գրում է Բլանկը: Ըստ նրա, արդյունավետ բանակցությունների բացակայությունը կարող է բարենպաստ հող ստեղծել ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման համար: Բլանկը նշում է, որ անկախ Ադրբեջանի մեծ ռազմական բյուջեից, փորձագետների մեծ մասը գտնում է, որ Բաքվի ռազմական ներուժը անհամեմատելի է Հայաստանի հնարավորությունների հետ և Ադրբեջանը առաջին նախահարձակ հարվածից հետո, հավանաբար, պարտություն կկրի: «Թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողությունները նեղ ճակատում ընթանան: Ռազմավարական տեսակետից այժմ Ադրբեջանը ավելի կարևոր գործընկեր է Արևմուտքի համար, մինչդեռ Հայաստանը, հակառակը, շարունակում է կախված մնալ ՌԴ-ից, և , ըստ վերջին հաղորդագրությունների, զենք է վաճառում Իրանին, ինչը հազիվ թե Արևմուտքի համակրանքը կհարուցի այդ երկրի հանդեպ»,-գրում է Բլանկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |