Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղարի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:

Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես` հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային այն հարուստ ներուժը` ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջեւ խոր բարեկամությունը եւ փոխադարձ համակրանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---