Մոսկվայում ֆուտբոլային երկրպագուների ակցիան ընթացել է առանց միջադեպերի

PanARMENIAN.Net - Մոսկվայում առանց միջադեպերի տեղի է ունեցել «Սպարտակի» սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակի ակցիան: Հեռանալուց առաջ ակցիայի մասնակիցները խմբով երգել են «Սրբազան պատերազմ» երգը:

Ականատեսների վկայությամբ, ակցիայի մասնակիցները քիչ են եղել: Ավելի վաղ սպարտկյան երկրպագուների «Ֆրատրիա» կազմակերպությունը պաշտոնապես կոչ էր արել հրաժարվել ակցիայի մասնակցությունից: Ծաղիկներ են դրել հանգուցյալի ընկերները, «Յաբլոկո»-ի ղեկավար Սերգեյ Միտրոխինը, ազգանյական շարժումների ղեկավարներ Ալեքսանդր Բելովը և Դմիտրի Դեմուշկինը: Վերջինը հայտարարել է, որ ակցիան քաղաքական բնույթ չի կրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---