6 օրում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք

6 օրում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին և 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի «АК» ինքնաձիգերից ու «ПК» գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաև «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ:

Իսկ ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրերի օպերատիվ տվյալների, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, ընդ որում, դրանցից առնվազն երեքը` «РПГ-7» և «УТЁС» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---