Եթե Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ուժի դիմի, հայկական կողմի պատասխանը վճռական է լինելու

Եթե Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ուժի դիմի, հայկական կողմի պատասխանը վճռական է լինելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Այդ մասին, ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո'չ իրավական, ո'չ քաղաքական և ո'չ էլ բարոյական հիմքեր:

«Մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»,- ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը վճռական է խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա հայկական կողմի պատասխանը վճռական է լինելու:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---