Հայաստանի նախագահի պետական այցը Կիպրոս նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում

Հայաստանի նախագահի պետական այցը Կիպրոս նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Նիկոսիայում էր գտնվում պետական այցով Կիպրոս ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Կիպրոսի նախագահի պետական այցը Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի պետական այցը Կիպրոս, նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն ու Մարկոս Կիպրիանուն անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաեւ կիպրական հիմնահարցի եւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---