Անատոլի Ցիգանոկ. Կովկասի գլխավոր խնդիրն այսօր Կասպից ծովի բաժանումն է, երկրորդը՝ Ղարաբաղը20 հունվարի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանի գլխավոր խնդիրն այսօր Կասպից ծովի բաժանումն է: Այդ մասին այսօր PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա, 2009թ. դեկտեմբերից մինչ 2010 թվականի դեկտեմբերը կարող էր պատերազմ սկսվել Ադրբեջանի հետ Կասպից ծովի համար, սակայն, որոշվեց չխորացնել իրավիճակը: Հարավային Կովկասի երկրորդ կարևոր խնդիրը ռուս վերլուծաբանը համարում է ղարաբաղյան հակամարտությունը: «ԵԱՀԿ ՄԽ-ն աջակցություն չի ստանում ոչ Բաքվում , ոչ Երևանում: Բոլոր բանակցությունները կարգավորման վերաբերյալ արդյունք չեն տալիս, քանի որ կողմերը հակադիր դիրքերում են: Գերտերությունների ղեկավարները միակարծիք են մեկ հարցում՝ կարգավորումը պետք է խաղաղ լինի, ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգության երաշխիքներ ու միջազգային կարգավիճակ: Պետք է հանրաքվե անցկացվի: Զորքերը կարող են ետ քաշվել միայն այն դեպքում, եթե նրանց փոխարինեն խաղաղապահները ԱՊՀ, սակայն ոչ համանախագահ երկրներից»,-ասել է Ցիգանոկը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |