«Դոմոդեդովոյում» ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ են երեք տղամարդ24 հունվարի 2011 - 19:34 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ են երեք տղամարդ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտնել իրավապահ մարմիններից աղբյուրը: Նրա խոսքով` կասկածյալները որոշ ժամանակ բնակվել են մայրաքաղաքի մարզի տարածքում: Գործակալության աղբյուրն ավելացրել է նաև, որ ռումբի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի հզորությունը կազմել է մոտ 5կգ տրոտիլ: «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: Պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը: Նա դիմավորողների ամբոխի մեջ է գտնվել օդանավակայանի միջազգային գոտու ժամանման սրահում: Պայթուցիկ սարքը ամրացված է եղել մահապարտի մարմնին և լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |