Դմիտրի Մեդվեդև. «Դոմոդեդովոյում» ահաբեկչության կազմակերպիչները կգտնվեն և կպատժվեն![]() 24 հունվարի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել խստացնել անվտանգությունը խոշոր տրանսպորտային հանգույցներում: Այդ մասին նա գրել է Twitter-ում իր միկրոբլոգում: «Անվտանգությունը խոշոր տրանսպորտային հանգույցներում պետք է խստացվի: Ցավում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների համար: Կազմակերպիչները կգտնվեն և կպատժվեն»,- խոստացել է ՌԴ նախագահը, հաղորդում է Ռոսբալտը: «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |