Ռուսաստանի ԴԱԾ-ն գիտեր «Դոմոդեդովոյում» ահաբեկչության մասի՞ն24 հունվարի 2011 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ի գիշերը ԴԱԾ-ն ստուգում էր Մոսկովյան մարզում մահապարտ-ահաբեկչի մասին տեղեկությունները: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»` հղում կատարելով իրավապահ մարմիններից աղբյուրին: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ահաբեկչին փնտրում էին ոչ թե «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ արդյունքում տեղի ունեցավ պայթյունը, այլ Զելենոգրադում: Հետախուզությունն արդյունք չտվեց: «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին: «Դոմոդեդովո» են ուղարկվել շտապօգնության 30 մեքենաներ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): «Դոմոդեդովոյում», ինչպես նաև Մոսկվայի մյուս հասարակական վայրերում խստացված են անվտանգության միջոցառումները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |