«Դոմոդեդովոյում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35 հոգու

«Դոմոդեդովոյում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35 հոգու

PanARMENIAN.Net - «Դոմոդեդովոյում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 35 հոգու, Երևանում լրագրողներին է հաղորդել օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Գալանովան: «Ներկա պահին կա 35 զոհված, 46-ը վնասվածքներ են ստացել», - ասել է Գալանովան: Նրա խոսքով` շարունակվում է օդանավակայանի բուժկետում գտնվող տուժածների էվակուացումը:

«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում պայթյունի արդյունքում 58 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 20-ը ծանր վիճակում են: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆյա Մալյավինան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---