Ռաֆայել Հուսեյնովը դեմ չէ Էդվարդ Օ’Հարայի առաքելության այցին տարածաշրջան, բայց միայն Ադրբեջանի տարածքով 3 փետրվարի 2011 - 09:27 AMT PanARMENIAN.Net - «Մենք դեմ չենք մշակույթի, կրթության և գիտության գծով ԵԽ հանձնաժողովի ներկայացուցիչ Էդվարդ Օ’Հարայի այցին Նախիջևան, բայց սկզբից նա պետք է այցելի առավել տուժած տարածք` ԼՂ, ինչպես նաև Հայաստան և այնտեղ որոնի ոչնչացված ադրբեջանական հուշարձանների հետքեր», հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, միլի մեջլիսի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հուսեյնովը: «Էդվարդ Օ’Հարան համարվում է մշակութային ժառանգության հարցով Եվրոպայի խորհրդի գլխավոր զեկուցողը, նա բարձրացնում է հարցեր` կապված ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ուրիշ երկրների մշակութային ժառանգության հետ»,- ասել է պատգամավորը: Բայց նա նշել է, որ կա մեկ հանգամանք. Հայաստանից անմիջապես Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ մեկնելն անհնար է, հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: Դա զուտ քաղաքական հարց է: Պատճառներից մեկը, որ Օ’Հարայի այցն Ադրբեջան մինչև հիմա չի կայացել, նրա կողմից երթևեկության սխալ ճանապարհ ընտրելն է: «Երբ նա ճիշտ դիրքորոշում զբաղեցնի, մենք պատրաստ կլինենք անցկացնել համատեղ հետազոտություններ»,- ասել է Հուսեյնովը:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |