Դաղստանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները ցանկանում են դուրս գալ Ադրբեջանի կազմից

Դաղստանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները ցանկանում են դուրս գալ Ադրբեջանի կազմից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում արտոնագրված ցույց անցկացրեցին իրենց` որպես Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության պահանջով: «Ադրբեջանի իշխանությունները գյուղի բնակիչներից պահանջում են անհապաղ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, հակառակ դեպքում սպառնում են բռնագաղթի ենթարկել` առանց ունեցվածքի և հողի փոխհատուցման, ինչը կտրականապես անընդունելի է մեզ համար: Հույս ունենալով, որ մեր ձայնին ականջալուր կլինեն, մենք դիմում ենք Ռուսաստանի և Դաղստանի ղեկավարությանը` Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու; անկլավի բնակիչների բռնագաղթը դադարեցնելու և ընտանիքները վերամիավորելու, պետական սահմանն անարգել անցնելու հնարավորություն տալու; Խրախ-Ուբան ռուսական տարածք ճանաչելու խնդրանքով»,- ասվում է ցույցի բանաձևում, մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Դաղստանի ազգային քաղաքականության, տեղեկատվության և արտաքին կապերի նախարար Բեկմուրզա Բեկմուրզաևը ցույցի ավարտին լրագրողներին հայտնել է, որ գյուղի բնակիչների խնդիրները լուծվում են ամենաբարձր մակարդակով: «Նկատի ունենալով ստեղծված իրադրությունը` գործող միջազգային-իրավական նորմերի շրջանակներում Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա բնակավայրերի բնակիչների հետ կապված իրադրությունը կարգավորելու հանձնարարականներ են տրվել: Մի քանի տարբերակներ են առաջարկվել, որոնք կդիտարկեն ռուսական և ադրբեջանական կողմերը` հաշվի առնելով բնակիչների կարծիքը: Գյուղերի բնակիչներն իրենք պետք է կողմնորոշվեն և ընդունեն առաջարկված տարբերակներից մեկը»,- ասել է Բեկմուրզաևը:

2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Բաքվում պետսահմանի մասին պայմանագիր և միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց սահմանամերձ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության մասին: Պայմանագիրն ամրապնդում է սահմանի անցման գիծը Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից մինչև Կասպից ծով, հաղորդում է Rosbalt.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---