Ադրբեջանի «Խոջալուի մեկամսյակ» նախաձեռնությունը պատերազմի սպառնալիք է ստեղծում Ուկրաինայում, գտնում են կազակները

PanARMENIAN.Net - «Ուկրաինական հողում տեղ չկա պատմության վերաձևման համար այս կամ այն ժողովրդին հաճոյանալու համար: Ուստի զարմանքով ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ մենք՝ «Զապորոժյեի կազակներ» կազմակերպության անդամներս, Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի, Ուկրաինայի ադրբեջանցի երիտասարդների միության ու Համաուկրաինական երիտասարդական վեհաժողովի համատեղ նախաձեռնությամբ, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ հայտարարել ենք Ուկրաինայում «Խոջալուի մեկամսյակ» և որ այդ առիթով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»,-ասվում է ատաման Վլադիմիր Լեբեդի ուղերձում: Ըստ նրա, Ուկրաինային փորձում են ներքաշել այնպիսի գործողությունների մեջ, որոնք հակասում են ինչպես նրա ազգային շահերին, այնպես էլ պատմական ճշմարտությանը:

Դրանում համզովելու համար պետք չէ հարցին նայել ադրբեջանական, կամ հայկական տեսակտիեց, այլ միայն ճշմարտության դիտակետից: «Հարց է առաջանում. ինչո՞ւ ենք մենք միշտ խոսում Խոջալուի մասին՝ մոռանալով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի մասին, որտեղ դրանից մի քանի տարի առաջ հարյուրավոր հայեր վայրագաբար սպանվեցին: Ադրբեջանի «Խոջալուի մեկամսյակ» նախաձեռնությունը պատերազմի սպառնալիք է ստեղծում Ուկրաինայում»,-ասվում է ատամանի ուղերձում: Կազակների ներկայացուցիչները դիմում են գործադիր իշխանության բոլոր մարմիններին՝ խնդրելով թույլ չտալ այլատյացության դրսևորումներ և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա լարում, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---