Եգիպտոսի իշխող կուսակցությունը հայտարարել է Հոսնի Մուբարաքի հնարավոր հրաժարականի մասին

Եգիպտոսի իշխող կուսակցությունը հայտարարել է Հոսնի Մուբարաքի հնարավոր հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն այսօրվա ընթացքում կարող է հանդես գալ ուղերձով: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հաղորդել է Եգիպտոսի իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հոսսան Բադրավին: Նա հույս է հայտնել, որ Հոսնի Մուբարաքը կհրաժարվի լիազորություններից և իշխանությունը կփոխանցի փոխնախագահ Օմար Սուլեյմանին: Ավելի վաղ երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիկը BBC-ին հաղորդել էր, որ կառավարությունը քննարկում է Մուբարաքի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---