ԿՀՎ-ն չի բացառում Հոսնի Մուբարաքի հրաժարականի հնարավորությունը

ԿՀՎ-ն չի բացառում Հոսնի Մուբարաքի հրաժարականի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Կենտրոնական հետախուզական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Լեոն Էդվարդ Պանետտան հայտնել է, որ մեծ հավանականություն կա, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն իր հրաժարականի մասին կհայտարարի այսօր երեկոյան: Ինչպես CNN-ին է հաղորդել բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան, հղում կատարելով եգիպտական կառավարությունից իր կապերին, Մուբարաքը համաձայնել է զիջել իշխանությունն իր փոխնախագահին:

Հիշեցնենք, որ իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հոսսան Բադրավին նույնպես հույս է հայտնել, որ Մուբարաքը կհրաժարվի լիազորություններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---