Ռուսաստանը չի պատրաստվում լուծել Ադրբեջանի տարածքում գտնվող դաղստանյան գյուղերի խնդիրը

Ռուսաստանը չի պատրաստվում լուծել Ադրբեջանի տարածքում գտնվող դաղստանյան գյուղերի խնդիրը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մախաչկալայում պատրաստված և փետրվարի 9-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված Միլրադ Ֆաթուլլաևի «Մնալ Ռուսաստանում» հոդվածը

«Հոդվածում արծարծված Ադրբեջանի տարածքում գտնվող երկու փոքր գյուղերի խնդիրների մասին, որտեղ բնակվում են ՌԴ քաղաքացիներ, լավ հայտնի է Մոսկվայում, Մախաչկալայում, Բաքվում: Խնդիրն առաջացել է այն շրջանում, երբ Խորհրդային Միությունում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մեծ երկիրը կփլուզվի, իսկ վարչական սահմանները պետական կդառնան: Այժմ Ռուսաստանն ու Ադրբեջանը չունեն փոխադարձ տարածքային պահանջներ: Մեր երկրների միջև սահմանը անցնում է ինչպես Կասպից ծովի հատակով, այնպես էլ ցամաքով: Ցամաքային սահմանագիծը հաստատվել է Պետական սահմանի մասին պայմանագրով, որը ստորագրել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2010թ. սեպտեմբերի 3-ին Բաքվում: Այն համապատասխասնում է նախկին Դաղստանի Ինքնավար հանրապետության ու Ադրբեջանի ԽՍՀ միջև վարչական սահմանին»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Այնուամենայնիվ, գտնում է Լուկաշևիչը, ՌԴ քաղաքացիների խնդիրը, որոնք բնակվում են այդ վայրում, իրոք առկա է: Այն բարդ է ու նուրբ: Խնդրի լուծմամբ զբաղվում է ՌԴ ԱԳՆ-ն՝ Դաղստանի ղեկավարության հետ մեկտեղ:

«Մենք համագործակցում ենք նաև ադրբեջանական կողմի հետ և գյուղերի բնակիչների հետ: Բաքվում ՌԴ դեսպանն աշխատում է Ադրբեջանի միգրացիոն ծառայությունների հետ: ՌԴ ԱԳՆ-ում վստահ են, որ հանրահավաքային գործողություններով հարցը չի լուծվի: Խոսքը գնում է կոնկրետ մարդկանց մասին և այստեղ անհատական մոտեցում է հարկավոր»,-ասել է Լուկաշևիչը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---