Իրանն ամրապնդում է հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ, սահմանը

Իրանն ամրապնդում է հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ, սահմանը

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը երկրի ողջ սահմանի երկայնքով հսկողության և անվտանգության բարձրացման նոր համալիր պլան է մշակել: Այդ մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմեդ Նաջարը:

Նախարարը հաղորդել է, որ նոր պլանն իրագործվել է երկրի հյուսիս-արևմտյան և արևելյան սահմանների երկայնքով, այսինքն Ադրբեջանի սահմանի հետ, և ամբողջությամբ իրականացվելու է Իրանի ողջ սահմանով: Նախարարը նշել է, որ Իրանի ԶՈւ-ն և նահանգային ղեկավարների վարչությունն իրականացնում են այդ պլանը ողջ երկրով, հաղորդում է IRNA-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---