Սիրիական նավահանգիստներում կտեղակայվի Իրանի ռազմածովային նավատորմը

PanARMENIAN.Net - Իսրայելական ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ անհանգստությամբ է ընդունել սիրիական նավահանգիստներում Իրանի մարտական նավերը տեղակայելու մասին տեղեկությունը: Այդ մասին անցյալ ամիս հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարությունը:

Իրանական ռազմական նավերը պետք է լողան դեպի Միջերկրական ծով Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի միջոցով: Իրանական նավերը մտադիր են սիրիական տարածքային ջրերում մնալ առավելագույնը մեկ տարի, հաղորդում է MIGnews-ը:

Իրանը մշտապես ընդլայնում է ռազմական ներկայությունն իր անմիջական ազգային շահերի գոտիներից դուրս: Իրանական ռազմածովային ուժերը վերջին երկու տարում ակտիվ գործում են Եմենի ափերի մոտ: Պատրվակը «Սոմալիի ծովահենների հետ պայքարն է»:

Իրանի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ իրանական նավատորմի գործունեության գոտու ընդլայնումը Պարսից ծոցում ԱՄՆ և Եվրոպայի ռազմածովային նավատորմների շարունակվող ներկայության պատասխանն է: Իրանցիներին գրգռել է ֆրանսիական ռազմածովային բազայի շինարարության մասին տեղեկությունը ԱՄԷ էմիրություններից մեկում: Իրանի ռազմածովային ղեկավարությունը հայտարարել է, որ «չի հանդուրժի» արտասահմանյան ռազմական նավատորմերի առկայությունն իր ափերի մոտ և «համարժեք միջոցներ» կձեռնարկի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---