Իրանի իշխանություններն ընդդիմության դեմ ուղղված «ատելության ցույց» կանցկացնեն

Իրանի իշխանություններն ընդդիմության դեմ ուղղված «ատելության ցույց» կանցկացնեն

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները ծրագրում են Թեհրանում ընդդիմության ելույթների դեմ ցույց անցկացնել: Ինչպես հաղորդում է AFP-ն, ցույցը նշանակված է փետրվարի 18-ին:

Ինչպես նշվում է իրանական ղեկավարության հայտարարության մեջ, հակաընդդիմական ցույցի մասնակիցները կկարողանան «բացեիբաց արտահայտել իրենց ատելությունն» ընդդիմության առաջնորդների, նրանց հանցավոր գործողությունների և կեղծավոր խոստումների հանդեպ, հաղորդում է Lenta.ru-ն:

Նույն օրն ավելի վաղ նշանակված են ընդդիմության նոր ելույթներ: Շաբաթվա սկզբին Իրանում հակակառավարական ցույցերը հանգեցրին ակտիվիստների բախումներին ոստիկանների ու ջոկատայինների հետ: Արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել, ավելի քան երկու հարյուր մարդ բերման է ենթարկվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---