Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվանում է գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական20 փետրվարի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտությունը չկարգավորելը Հարավային Կովկասում ստեղծում է կայունության սպառնալիք: Այդ մասին ասվում է Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագծում: Civil Georgia-ի տվյալների համաձայն, Հարավային Կովկասում համագործակցության համատեքստում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերությունների խորացման մասին: «Չնայած գոյություն ունեցող հակասություններին՝ Հարավային Կովկասի երկրների միջև առկա է համագործակցության պոտենցիալ»,- ասվում է հայեցակարգի նախագծում: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը «ձևավորվել է ռազմավարական գործընկերության տեսքով», և «Վրաստանին Հայաստանի հետ կապում է սերտ գործընկերություն ընդհանուր շահերի ոլորտում»: Վրաստանը նաև ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագիծը նախատեսվում է հաստատել խորհրդարանում ընթացիկ գարնանային նստաշրջանի շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |