Բաքուն փորձում է ադրբեջանցի զինվորների սպանության մեղքը բարդել Ղարաբաղի վրա

Բաքուն փորձում է ադրբեջանցի զինվորների սպանության մեղքը բարդել Ղարաբաղի վրա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե իվր ադրբեջանցի զինծառայողը զոհվել է ղարաբաղյան բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, Ղարաբաղի ԶՈՒ-ն խիստ պահպանում է հրադադարի ռեժիմը, ինչը չի կարելի ասել հակառակորդի մասին:

«Միայն երեկ և այսօր ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ` ղարաբաղյան բանակի դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասել է Հասրաթյանը` ավելացնելով, որ ղարաբաղյան բանակը վերահսկում է իրադրությունն առաջնային գծում:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ադրբեջանական բանկի զինվոր Թուրալ Մուրադ օղլու Հուսեյնովը (1990թ. ծնված) զոհվել է հայկական կողմի զինված ստորաբաժանումների գնդակոծության արդյունքում: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հաստատել է այդ փաստը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---