Ադրբեջանցիներն ինքնապատասխանիչը շփոթել են սենատոր Մենենդեսի հետ21 փետրվարի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամների գրասենյակներում պատասխանում են բոլոր նամակներին ու հարցումներին, որոնք ուղարկվում են կոնգրեսականին կամ սենատորին: Ընդ որում, այդ պատասխանները չեզոք են և ավտոմատ են ուղարկվում: Կամ ադրբեջանական ԶԼՄ-ներն ու Ադրբեջանա-ամերիկյան խորհուրդը (AAC) այդ մասին չգիտեն, կամ էլ գիտակցաբար մոլորեցնում են իրենց ընթերցողներին: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քարոզչությունը ցանկալին իրականի փոխարեն է մատուցում: ահա այս անգամ էլ AAC-ն «Խոջալուում ադրբեջանական խաղաղ բնակչության ցեղասպանության» մասին նամակ է հղել Նյու-Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսին: Ադրբեջանական ԶԼՄ հաղորդմամբ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը «պատասխան շնորհակալական նամակ է հղել»: «Ես երախտապարտ եմ, որ դուք բաց չեք թողնում ինձ հետ ձեր մտքերով կիսվելու հնարավորությունը: Խնդրում եմ, վստահաբար դիմեք ինձ, եթե ես կարող եմ լրացուցիչ օգնություն ցուցաբերել ձեզ: Ես Ձեզ հրավիրում եմ այցելել իմ կայք, որպեսզի ավելի հանգամանալից տեղեկատվություն ստանաք ԱՄՆ Սենատում իմ աշխատանքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մինչդեռ սենատոր Ռոբերտ Մենենդեսը շատ լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության գոտում: Հակառակ դեպքում նա երկու անգամ չէր արգելափակի Բաքվում ԱՄՆ ներկայիս դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Իսկ թեկնածությունն արգելափակվել էր հակամարտության կարգավորման գործում Բրայզայի բացասական դերի, Հայոց ցեղասպանության նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի և Նախիջևանում հայկական գերեզմանատան ոչնչացման պատճառով:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |