Ադրբեջանի տիկնիկային ընդդիմությունը սկսել է դուրս գալ Ալիևի վերահսկողությունի՞ց

Ադրբեջանի տիկնիկային ընդդիմությունը սկսել է դուրս գալ Ալիևի վերահսկողությունի՞ց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երկու ընդդիմադիր կուսակցությունները` Դեմոկրատական կուսակցությունն ու «Ումիդ» (Հույս) կուսակցությունը հայտարարել են «Ղարաբաղ» քաղաքական բլոկի ստեղծման մասին: Համապատասխան համաձայնագիր են ստորագրել երկու կուսակցությունների առաջնորդներ Սարդար Ջալալօղլուն ու Իգբալ Ագազադեն: Ադրբեջանական կուսակցություններն այդ բլոկը ստեղծել են հանուն «ողջ Ադրբեջանի երջանիկ ապագայի»: Բլոկի անդամները մտադիր են համագործակցել «Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային իրավունքի շրջանակներում երկրի հակադեմոկրատական վարչակարգի» դեմ պայքարում: Ընդ որում, նրանք մտադիր են 2013 թվականի նախագահական, 2014 թվականի քաղաքապետի և 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուներով: Բլոկին մասնակցելու են հրավիրվում նաև մյուս քաղաքական կուսակցությունները:

Ըստ երևույթին, Ադրբեջանի տիկնիկային ընդդիմությունը սկսել է դուրս գալ վերահսկողությունից: Ճիշտ է, բլոկի պայքարի հաջող ելքին դժվար է հավատալ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում պարահանդեսը, այդ թվում նաև ընդդիմադիր, ղեկավարում է միայն ու միայն նախագահ Իլհամ Ալիևը: Չի բացառվում, որ այս անգամ ևս նոր «ընդդիմադիր բլոկը» ստեղծվել է բացառապես Ադրբեջանում ժողովրդավարության «բարձր մակարդակն» ու ակտիվ քաղաքական պայքարը ցույց տալու նպատակով: Հասկանալի չէ միայն, թե այստեղ ինչ կապ ունի Ղարաբաղը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---