Ադրբեջանում գոնե մեկ մարդ է հայտնվել, որին հուզում են ադրբեջանական բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները

Ադրբեջանում գոնե մեկ մարդ է հայտնվել, որին հուզում են ադրբեջանական բանակում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պետք է բանակում ոչ կանոնադրական հարաբերություններին վերաբերող օրենք ընդունվի, ուրբաթ օրը լրագրողներին է ասել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: «Արդեն տարուց ավել է, ինչ մենք աշխատանքներ ենք վարում այդ ուղղությամբ: Հանրային հսկողության նպատակը ոչ թե ծանոթությունն է որևէ օպերացիայի ծրագրին կամ սպառազինությանն ու տեխնիկային, այլ զինվորների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների կանխումը»,- ասել է Սուլեյմանովան: Նրա խոսքով, Ադրբեջանում անհրաժեշտ է բանակի հանդեպ հանրային հսկողություն իրականացնել, հաղորդում է ադրբեջանական Տրենդ գործակալությունը:

Օմբուդսմենը, թերևս, միակ մարդն է Ադրբեջանում, որին ինչ-որ չափով հուզում է իրադրությունն ադրբեջանական բանակում, որտեղ ոչ կանոնադրական հարաբերություններն ու դրանց հետևանքն արդեն ոչ մեկին չեն զարմացնում:

Դրա վառ օրինակը ադրբեջանական բանակի զինծառայողի կողմից իր 7 զինակիցների գնդակահարությունն էր փետրվարի 20-ին: ԶԼՄ-ներում վարկածներ են հայտնվել, որ «միջադեպի», ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, պատճառ է դարձել սեռական բռնությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը: Դրա հետ մեկտեղ ադրբեջանական բանակում բռնաբարության դեպքերի մասին հաղորդագրությունները նախանձելի հաճախականությամբ են հայտնվում: Չի բացառվում, որ հենց նման «հարաբերություններն» են Ադրբեջանի բանակում մահերի մեծ թվի պատճառ դառնում: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում ադրբեջանական բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել:

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Ադրբեջանի կառավարությունը որոշ չափով անհանգստացած է իր քաղաքացիների հոգեկան վիճակով: Վերջերս Ադրբեջանում առաջարկեցին «Բնակչության հոգեկան առողջության մասին» ազգային ռազմավարություն» ընդունել: Փաստաթուղթը հաստատման է սպասում և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա: Առվազն սեփական ռենոմեն պահպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---