Անտիոքի պատրիարք Գրեգորիուսը զգուշացնում է. Քրիստոնյաները անհետացման եզրին են

PanARMENIAN.Net - Անտիոքի կաթոլիկների պատրիարք Գրեգորիուսը զգուշացրել է, որ Սիրիայի և այլ արաբական պետությունների քրիստոնեական բնակչությունն անհետացման եզրին է: Ելույթ ունենալով Ռաբվեխում՝ Կաթոլիկների լիգայի անդամների առջև, պատրիարքը հայտարարել է. «Մեզ, քրիստոնյաներիս, մեծ մարտահրավեր է նետված և մենք գտնվում ենք ժողովրդագրական անհետացման եզրին»: Պատրիարքը կոչ է արել ձևակերպել այն գաղափարները, որոնք կարող են կասեցնել քրիստոնյաների արտագաղթը արաբական պետություններից, որը սպառնում է զրկել հավատացյալներից քրիստոնեական քաղաքակրթության օրրանը: Գրեգորիուսը վստահ է, որ արտագաղթի միակ և գլխավոր պատճառը պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է, գրում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---