Բաքուն «նեղացել է» Թեհրանից ՀՀ հետ լավ հարաբերությունների պատճառով, սակայն առաջարկում է նոր ՀԱԿ-եր ստեղծել ադրբեջանա-իրանական սահմանին

Բաքուն «նեղացել է» Թեհրանից ՀՀ հետ լավ հարաբերությունների պատճառով, սակայն առաջարկում է նոր ՀԱԿ-եր ստեղծել ադրբեջանա-իրանական սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն Իրանին առաջարկում է նոր հսկիչ-անցագրային կետեր ստեղծել 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Նման առաջարկով մարտի 7-ին տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստում հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է Mehr-ի թղթակիցը: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին իր հերթին հանդես է եկել համատեղ բանկի, համատեղ նավագնացության ընկերությունների ստեղծման, վարկային գծերի բացման կողմից: Նիստի արդյունքներով երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում է սպասվում:

Էլմար Մամեդյարովի առաջարկը միանգամայն համապատասխանում է երկու հարևան երկրների միջև նորմալ համագործակցությանը: Սակայն ադրբեջանա-իրանական հարաբերություններում վերջին զարգացումները խոսում են ճիշտ հակառակի մասին: Նոր տարուց հետո արտասահմանում ադրբեջանական կազմակերպությունները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում Իրանի դեսպանատան դիմաց Հայաստանի հետ նրա բարիդրացիական հարաբերությունների պատճառով: Ավելին, Բաքուն բացեիբաց Թեհրանին մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ, իհարկե, չճշտելով, թե այդ միջամտությունն իրականում ինչպես է դրսևորվում: Սակայն եթե հաշվի առնենք Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հազարավոր ադրբեջանցիներ Իրան են մեկնում էժան սննդամթերք գնելու համար, և Ադրբեջանի ԱԳ նախարարի առաջարկը միանգամայն բացատրելի է: Եթե հիշենք պատմությունը, ապա ադրբեջանա-իրանական սահմանը միշտ «ծակոտկեն» է եղել. դրանով դեռևս խորհրդային տարիներին զենքի և թմրադեղերի մաքսանենգություն է իրականացվել: Իսկ այժմ արդեն ծավալները պարզապես հսկայական են: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ Իրանը չի վերացնում արտոնագրային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար, որոնք կարող են կտրուկ փոխել Հյուսիսային Իրանի ժողովրդագրությունը: Ազդեցիկ իրանական քաղաքական գործիչներն արդեն սկսել են խոսել Բաքվի գլխավոր նպատակի մասին` պառակտել Իրանը: Այնպես որ Մամեդյարովի առաջարկը կարելի է դիտարկել նաև այս տեսակետից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---