Մոսկվայում ազգայնականները մահափորձ են կատարել հայ միլիցիոների դեմ

PanARMENIAN.Net - Մոսկվայում մահափորձ է կատարվել հայ միլիցիոների դեմ: Անհայտ անձը կրակել է թաղային միլիցիոներ Գագիկ Բենյամինյանի վրա, երբ նա մոտենում էր հենակետին: Վիրավորվել է մայորի ձախ ուսն ու ծնոտը: Վարկածներից մեկի համաձայն հարձակման ետևում կարող են կանգնած լինել ազգայնականները, որոնք բազմիցս սպառնացել են նրան ինտերնետի միջոցով: Այժմ նա հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է: Հանցագործին թարմ հետքերով բռնել չի հաջողվել:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 317 հոդվածով (մահափորձ իրավապահ մարմնի աշխատակցի դեմ) և 222 հոդվածով (զենքի ապօրինի կրում): Առաջնային է դարձել մասնագիտական գործունեության պատճառով հարձակման վարկածը:

Իսկ ըստ ոչ պաշտոնական վարկածի, Բենյամինյանի դեմ հարձակման ետևում կարող են կանգնած լինել ազգայնականները: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «դիտարկվում են հանցագործության բոլոր հնարավոր դրդապատճառները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---