Այս տարի Հրանտ Դինքի անվան մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Սկսվել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի հավակնորդների ընտրությունը՝ մրցանակը հանձնվում է արդեն չորրորդ տարին: Հայտերի ներկայացման ժամկետը լրանում է ապրիլի 15-ին, իսկ մրցանակը կհանձնվի 2011թ. սեպտեմբերի 15-ին: Մրցանակը սահմանել է Հրանտ Դինքի հիմնադրամը, այն շնորհվում է խոսքի ազատության պաշտպանության հարցում ցուցաբերած խիզախության, ռասիզմի ու խտրականության դեմ պայքարի համար:

Կազմկոմիտեում են Հրանտ Դինքի հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, գրողներ, հասարակական գործիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---