ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում անհանգստություն են հայտնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ և հետո շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ: «Դրանք անիմաստ ակտեր են, և եթե դրանք հաստատվեն, ապա հակասում են ուժ կիրառելուց ձեռնպահ մնալու և ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու` կողմերի պարտավորություններին»:

Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին խնդրել են անհապաղ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննություն անցկացնել, ինչի մասին ասվում էր նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հաջորդ շաբաթ և կողմերին կոչ են անում համագործակցել միջադեպերի հետաքննության գործում: Համանախագահները վճռականորեն դատապարտում են ցանկացած զոհ, հաստատակամորեն բոլոր կողմերին կոչ են անում զսպվածություն և հարգանք ցուցաբերել 1994 թվականին կնքված հրադադարի նկատմամբ, ինչպես նաև կատարել սեփական պարտականությունները, որոնք կողմերը ստանձնել են 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում և Սոչիում այս տարվա մարտի սկզբին»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---