Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ սա իր առաջին այցն է Լատվիա որպես ՀՀ նախագահ:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ Զատլերսի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-լատվիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարները: «Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք հայտարարեցինք մեր նպատակադրվածությունը լիարժեքորեն օգտագործելու առկա բարենպաստ նախադրյալները, այդ թվում` երկկողմ իրավապայմանագրային լայն դաշտի առկայությունն ու Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի առկայությունը»,- ասել է Սարգսյանը:

Այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---