Վրաստանի ԱԳ նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանի դեսպանին

Վրաստանի ԱԳ նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանի դեսպանին

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հրաժեշտի հանդիպում անցկացրեց Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարությունից, Վաշաձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանում կատարած արգասաբեր աշխատանքի, հայ-վրացական հարաբերությունների մեջ ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Վրաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել Հովհաննես Մանուկյանը` Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---