Հայ սպայի մարդասպանը հունգարական բանտում զբաղված է գրքերի թարգմանությամբ

Հայ սպայի մարդասպանը հունգարական բանտում զբաղված է գրքերի թարգմանությամբ

PanARMENIAN.Net - Բաքվում տեղի է ունեցել հունգարական գրողի գրքի շնորհանդեսը, որը թարգմանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հավանաբար, ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը որոշել է այդ կերպ «անցկացնել» իր ցմահ բանտարկությունը:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ադրբեջանցի փիլիսոփա Ֆազիլ Աբասովը, առանց ամաչելու, գրքի թարգմանությունն անվանել է «Ադրբեջանի խիզախ որդի Սաֆարովի հերթական վաստակը ադրբեջանական ժողովրդի առջև»: Սաֆարովի «առաջին վաստակը» քնած հայորդու դաժան սպանությունն է:

2006թ. ապրիլի 13-ին Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որին նա դաժանաբար կացնահարեց քնած ժամանակ: Երկուսն էլ Բուդապեշտում էին գտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով: 2007թ. փետրվարի 22-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը, քննելով գործը, ուժի մեջ թողեց դատավճիռը:

Ադրբեջանը շարունակում է Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու որոշման հասնելու անիմաստ փորձերը, որպեսզի հայրենիքում, ազատ արձակելով Սաֆարովին, նրան դարձնեն ադրբեջանական դաժանության ու անսկզբունքայնության կենդանի հուշարձան:

Սակայն, ինչպես նախկինում հայտարարել էր 2006թ. դատավարության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, Սաֆարովը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել հայրնիք, չնայած նրան, որ Հունգարիայի ու Ադրբեջանի միջև համաձայնություն կա էքստրադիցիայի մասին: «Եթե Հունգարիան նման քայլի դիմի, նա անպայման պետք է իրազեկի այդ մասին Հայաստանին: Սակայն, հանցագործության ծանրությունն ու մեղմացուցիչ հանգմանքների բացակայությունը անհնար են դարձնում Սաֆարովի էքստրադիցիան»,-ասել է Դեմոյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---