Hurriyet. 2010-ին պաշտոնական Անկարան ծախսել է ավելի քան 3 մլն դոլար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը տապալելու համար14 մարտի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, 2010-ին թուրքական կառավարությունը ծախսել է ավելի քան 3 միլիոն դոլար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը տապալելու համար: Ինչպես գրում է Hurriyet թերթը, անցյալ տարի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան միջոցով թուրքական լոբբիստական կազմակերպություններին հանձնվել են այդ ֆինանսական միջոցները Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Թերթի տեղեկատվության համաձայն, երեքմիլիոնանոց բյուջեի առյուծի բաժինը հասել է նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեպարտի լոբբիստական խմբին, որը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` կոչ անելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը: Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի քվերարկությունը 2010-ի դեկտեմբերի 23-ին արգելափակվել է նախկին խոսնակ Նենսի Փելոսիի կողմից, որը ներկայացնում է դեմոկրատներին: 112-րդ Կոնգրեսն իր աշխատանքը սկսել է հունվարի 5-ին: Այն աշխատելու է 2 տարի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |