Թուրքական դատարանը թույլատրել է քանդել հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

Թուրքական դատարանը թույլատրել է քանդել հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Էրզրում քաղաքի առաջին վարչական դատարանը թույլ է տվել քանդել «Հումանիզմի հուշարձանը» Կարսում: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, մոտավորապես մեկ շաբաթ առաջ դատարանը մասամբ բավարարեց «Հումանիզմի հուշարձանի», նաև հայտնի որպես հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդակագործ Մեհմետ Աքսոյի հայցը, որի արդյունքում հուշարձանի քանդումը պետք է դադարեցվեր:

Սակայն այդ որոշումը բողոքարկվեց Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշի կողմից: Դատարանը չեղյալ հայտարարեց իր իսկ կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` Կարսի քաղաքապետին թույլ տալով քանդել «Հումանիզմի հուշարձանը»: Հուշարձանը քանդելու մասին որոշումն ընդունվել էր փետրվարի 1-ին: Համապատասխան նախաձեռնությամբ Կարս կատարած այցի ժամանակ հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հուշարձանն անվանելով «սարսափելի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---