Թուրքիան սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին19 մարտի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան արդեն սկսել է նախապատրաստվել ապրիլի 24-ին: Դրանով կարելի է բացատրել տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, որ արվում են տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին պնդումների «չհիմնավորվածության» մասին: Թուրքիայի պետնախարարն ու ԵՄ-ին անդամակցությն գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները «հիմնավորված չեն»: Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», այդ մասին Բաղիշը հայտարարել է կոնգրեսական Փիթ Սեսսիոնսի հետ հանդիպմանը Վաշինգտոնում: «Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումը Կոնգրեսում անիմաստ կլինի: Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է պետնախարարը: Նա վստահություն է հայտնել, որ օրինագիծը կրկին չի դրվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկման: Շատ հնարավոր է, որ ԱՄՆ 112-րդ Կոնգրեսը չքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, նույնիսկ եթե այն ընդգրկվի օրակարգում, միևնույն է այն կարժանանա նախորդների ճակատագրին: Անկարան կարող է չանհանգստանալ՝ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Փոխարենը նա կարող է մեղադրել Լիբիայի նախագահ Քադաֆիին լիբիական ժողովրդի դեմ ցեղասպանություն գործելու մեջ, չէ որ ԱՄՆ վարչակազմն իր պատկերացումներն ունի խաղաղության, մարդու իրավունքների ու ազատության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը, և պետք է խոստովանել, դա նրան հաջողվում է: Առնվազն, ԱՄՆ դեպքում և եվրոպական երկրների մեծ մասի պարագայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |