Բաքուն հնարավոր պատերազմը Ղարաբաղում դիտարկո՞ւմ է որպես դեղամիջոց հեղափոխությոն դեմ21 մարտի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկայում ռազմական գործողություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող են վերսկսվել»,-գրում է ադրբեջանական «Ենի մուսավաթը»՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ըստ թերթի տեղեկատվության, չնայած նրան, որ մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց շարունակել բանակցությունները, «պաշտոնական Բաքուն լի է լոկալ ռազմական գործողությունների դիմելու վճռականությամբ»: Նման քայլի է դրդրում պաշտոնական Բաքվին աճող ներքաղաքական լարվածությունն Ադրբեջանում: «Հասկանալով, որ «արաբական հեղափոխական ալիքը» ազդում է նաև Ադրբեջանի վրա, երկրի իշխանությունները փորձում են պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ՝ վերահսկելու համար իրավիճակը: Որպես ծայրահեղ միջոց դիտարկվում է ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում: Այդպիսով, իշխանություններն ազդանշան են հաղորդում Արևմուտքին, որ եթե Ադրբեջանի վրա ևս տարածվեն արաբական աշխարհում փորձարկված հեղափոխությունները, պաշտոնական Բաքուն կգնա կայունացման խախտման տարածաշրջանում և դա կվնասի Արևմուտքի շահերին: Իր հերթին Կրեմլում գտնում են, որ Հայաստանում ու Ադրբեջանում հեղափոխություններից, ինչը կվնասի ՌԴ շահերին տարածաշրջանում, խուսափել կարելի է միայն Ղարաբաղում նոր պատերազմ հրահրելու միջոցով: Վրաստանում «գունավոր հեղափոխությունից» հետո, Մոսկվան պարզեց իր համար, որ իր կամքին հակառակ ցանկացած իշխանափոխություն հետխորհրդային տարածքում հղի է բացասական հետևանքներով Ռուսաստանի համար: Ուստի, Ռուսաստանը լի է վճառականությամբ կանխելու հեղափոխությունները ԱՊՀ տարածքում, ինչ գնով էլ լինի, ասվում է Կովկաս Online-ի հրապարակած հոդվածում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |