ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում

PanARMENIAN.Net - «Տարածաշրջանում ապրող ժողովրդներն առավելին են արժանի, արժանի են կայուն ու բարգավաճ ապագայի և հանուն այդ ապագայի նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամում՝ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված խորհրդաժողովում: Նշելով, որ ինքն օրերս է վերադարձել տարածաշրջանից՝ Բրադկեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում: Ամերիկացի միջնորդն ընդգծել է, որ հակամարտությունը «սառեցված չէ», այլ շարունակական՝ «վիճակն անկայուն է: Հակամարտությունը մշտապես չի լուսաբանվում մամուլում: Հավանաբար, ստատուս-կվոն Լեռնային Ղարաբաղում ինչ-որ մեկին շահավետ է, սակայն այդ վիճակը կայունություն չի երաշխավորում»,-ասել է նա:

Դիվանագետը մեկ անգամ ևս կրկնել է, որ ԱՄՆ-ն ակտիվ մասնակցութուն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտությանը և նշել է, որ նախագահներ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններով՝ նպաստելու համար հակամարտության կարգավորմանը:

Հաղորդելով, որ տարվա ընթացքում նա 16 անգամ այցելել է տարածաշրջան, Բրադկեն հավելել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ բոլոր կողմերը համաձայն են, որ նոր պատերազմն Հարավային Կովկասում անթույլատրելի է:

Խորհրդարժողովում ելույթ ունեցած ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հայտարարել է, որ լարվածությունը տարածաշրջանում դանդաղեցնում է խաղաղ գործընթացը: Անդրադառնալով բանակցությունների պատմությանը՝ Կավանոն պատմել է նախկին սխալների մասին: Նա նշել է, որ խաղաղ գործընթացն ավելի է բարդացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---