Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ առջև ստանձնած իր պարտավորությունները մամուլի ազատության հարցում

Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ առջև ստանձնած իր պարտավորությունները մամուլի ազատության հարցում

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրողի վրա հարձակումը և կոչ արել երկրի կառավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մամուլի նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- հաղորդել է Միյատովիչը: «Լրագրողների համար անվտանգության պայմանների և ազատության ապահովումը ԵԱՀԿ առանցքային պարտականությունն է, և, ցավոք սրտի, ես պետք է փաստեմ, որ այսօր Ադրբեջանում չեն կատարում այդ պարտավորությունը»:

Մարտի 26-ի գիշերը դիմակներով 6 մարդ Բաքվից ոչ հեռու գտնվող գյուղում առևանգել են Սեյմուր Գազիևին` «Ազադլիգ» անկախ թերթի թղթակցին: Ինչպես հաղորդվում է, նրանք լրագրողի գլխին հագցրել են պարկ, ծեծել և սպառնացել ավելի դաժան հաշվեհարդար տեսնել, եթե նա շարունակի քննադատաբար գրել պետության քաղաքականության մասին:

Անցյալում «Ազադլիգ» ադրբեջանական թերթը բազմիցս դարձել է հարձակումների թիրախ: Գազիևը վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկվել է սպառնալիքների և ֆիզիկական բռնությունների:

«Անկախ ԶԼՄ-ի վրա հերթական հարձակումն անթույլատրելի է, և Ադրբեջանի իշխանությունները պետք է այն հրապարակավ դատապարտեն: Նրանք նաև պետք է առավելագույն ջանքերը գործադրեն լրագրողների վրա հարձակումների պատվիրատուներին և կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Միյատովիչը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---