Քադաֆին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում՝ ՆԱՏՕ-ին համեմատելով Հիտլերի հետ

Քադաֆին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում՝ ՆԱՏՕ-ին համեմատելով Հիտլերի հետ

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դիմել է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունն իր երկրում, հաղորդում է Agence France-Presse-ը: Միջազգային կոալիցիայի երկրների ղեկավարներին ուղղված նամակում Լիբիայի առաջնորդը նրանց գործողությունները «բարբարոսական է համարել»:

Մարտի 29-ին Լոնդոնում անցնում է Լիբիայի իրավիճակին նվիրված գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում է 35 երկիր՝ ներառյալ յոթ արաբական պետություններ: Հավաքվածներին ուղղված կոչում Քադաֆին ՆԱՏՕ-ի ավիահարվածները համեմատել է Հիտլերի գործողությունների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Ռազմական գործողությունը Լիբիայում անց է կացվում մարտի 19-ից: Միջազգային միջամտությունն արտոնել է ՄԱԿ-ը: Գործողությունը ենթադրում է թռիչքներից զերծ գոտու ստեղծում Լիբիայում, ինչպես նաև կետային հարվածներ Քադաֆիի դիրքերին:

Կոալիցիայի միջամտությունը հանգեցրեց լիբիացի ապստամբների ուժեղացման, որոնք նախորդ շաբաթվա վերջում հակագրոհ ձեռնարկեցին: Մարտի 28-ին Քադաֆիի ուժերը կասեցրին ապստամբների առաջխաղացումը Սիրտ քաղաքի մերձակայքում, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---