Հրանտ Դինքի հուղարկավորության մասին պատմող ֆիլմը ապրիլին կցուցադրվի Ստամբուլի միջազգային կինոփառատոնում29 մարտի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Թուրք ռեժիսոր Հուսեյն Քարաբեյն ու նկարիչ Աքսել Զեյդան Գոզն անիմացիոն ֆիլմ են նկարահանել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի թաղման մասին` «Ոչ մի խավար մեզ չի ստիպի մոռանալ» (“Hiçbir Karanlık Unutturamaz”), որում հնչում է Դինքի այրի Ռաքելի ձայնը: «Վերջին տարիներին վավերագրական կինոյի ժանրն ընդլայնում է իրականության սահմանները: Անիմացիան նույնպես ընդգրկվել է վավերագրական կինոյի մեջ: Այդ տեխնիկան հետաքրքրեց ինձ, և ես որոշեցի անիմացիոն ֆիլմ նկարահանել Հրանտ Դինքի թաղման մասին: Ես հույս ունեմ, որ այդ ֆիլմը կօգնի երիտասարդությանը ճանաչել սեփական պատմությունը, որովհետև նա չգիտի մեր երկրի ցավի մասին: Պատմությունը կկրկնվի, եթե մենք մոռանանք անել դա»,- ասել է ռեժիսորը, գրում է Hurriyet Daily News-ը: «Ոչ մի խավար մեզ չի ստիպի մոռանալ» ֆիլմը 9 րոպեանոց սև-սպիտակ ֆիլմ է, որում Հրանտ Դինքի նամակը կարդում է Ռաքել Դինքը: «Ես վկայել եմ այն ցավը, որը մերթ հայտնվում, մերթ անհետանում է ֆիլմում: Դա զգացվում է նաև Ռաքելի ձայնի մեջ»,- նշել է Գոզը: «Hiçbir Karanlık Unutturamaz» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնում, որը կբացվի ապրիլի 2-ին և կտևի միջև ապրիլի 17-ը: Ավելի ուշ ֆիլմը կտեսնեն նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |