Լիտվայի ԱԳ նախարար. Դիպուկահարներին հեռացնելու առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ29 մարտի 2011 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «Դիպուկահարներին հեռացնելու մասին առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ, ինչի մասին ես նախկինում խոսել եմ»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա հիշեցրել է, որ այցի ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել: Նրա խոսքով, դիպուկահարները ոչ մի կողմից ոչ ռազմական հաջողություն կբերեն, ոչ էլ քաղաքական: «Հակառակը, եթե նրանց հեռացնեին, դրական արդյունք կլիներ: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, որպեսզի օրինակ ծառայի, սակայն մերժում ստացա, ինչպես և Ադրբեջանում: Լավ է, որ Սոչիում երկու կողմերը պայմանավորվեցին խորհրդակցություններ սկսել այն մեխանիզմի շուրջ, որը թույլ կտար հետաքննել շփման գծում տեղ գտնող միջադեպերը: Վերոհիշյալ ցավալի դեպքերից հետո ես Լեռնային Ղարաբաղում իմ ներկայացուցչին խնդրեցի ձեռնամուխ լինել այդ իրադարձությունների հետաքննությանը»,- ասել է լիտովյան դիվանագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում և Հայաստանում ինքը ծայրահեղ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկու կողմերը խիստ զինվում են, գրում է DELFI-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |