ԵՄ-ն Վրաստանի հետ բանակցություններում նրա համար բացառություններ չի անելու, գտնում է Լիտվայի ԱԳ նախարարը29 մարտի 2011 - 21:33 AMT PanARMENIAN.Net - «Երկու կողմերը` ռուսական և վրացական, լրջորեն և երկար ժամանակով խրամատավորվում են: Եվ դա ցավալի է: Ես Մոսկվայում գործընկեր Լավրովին կոչ արեցի, որպեսզի Ռուսաստանը հայտարարություն կատարի այն մասին, որ հակամարտության լուծում չի տեսնում, եթե ռազմական ուժ կիրառվի»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա նշել է, որ Վրաստանին առաջարկել է վստահության միջոցներ ձեռնարկել, որպեսզի չտուժեն շրջանների բնակիչները. Հարավային Օսեթիայում ծառացած է ջրի և գազի խնդիրը, սակայն առայժմ համաձայնության գալ չի հաջողվում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հեռանկարներին, ապա լիտովյան դիվանագետը նշել է, որ ազատ առևտրի մասին պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն այնքան արագ չեն ընթանում, որքան ցանկալի կլիներ: «Վրաստան կատարած այցի ընթացքում ես փորձեցի տեղ հասցնել տեղեկատվությունն այն մասին, որ ԵՄ-ն նման բանակցությունների նկատմամբ նույն սկզբունքն է կիրառում, անկախ այն բանից, թե ում հետ է վարում բանակցությունները: Բացառություններ անելը ԵՄ պրակտիկայից դուրս է: Ես փորձեցի խրախուսել վրացական կողմին` ավելի համարձակ գործել և վստահել գործընկերներին, որովհետև Լիտվան նույնպիսի ճանապարհ է անցել»,- ասել է նա, գրում է DELFI-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |