ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացվող ռազմական օպերացիային Լիտվայի միանալը զուտ իրավաբանական բնույթ է կրում

ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայում իրականացվող ռազմական օպերացիային Լիտվայի միանալը զուտ իրավաբանական բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Լիբիայում ռազմական օպերացիային Լիտվայի միանալը զուտ իրավաբանական է այն իմաստով, որ Լիտվան ՆԱՏՕ-ի Խորհրդում «կողմ» է քվեարկել: Այն, որ Լիտվան այժմ հնարավորություն չունի մասնակցելու այդ օպերացիային, նույնպես հասկանալի է: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են ուղղակիորեն ներգրավվելու: «ՆԱՏՕ-ի որոշումն անհրաժեշտ է, որովհետև Ալյանսը նման օպերացիաների ծրագրման և անցկացման եզակի հնարավորություն ունի: Ամենասկզբում Լիտվան առաջարկեց, որ իր հինգ օդային ժամերը տրամադրի հումանիտար և էվակուացիոն հնարավորությունների համար: Ես կարծում եմ, որ դա լուրջ ներդրում է: Օպերացիային Լիտվայի գործնական մասնակցության մասին ոչ մի խոսք չի գնում»,- ասել է նա, հաղորդում է DELFI-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---