Ապրիլի 1-ին ԵԱՀԿ-ն ծրագրային մոնիթորինգ կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում31 մարտի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ԵԱՀԿ-ն ծրագրային մոնիթորինգ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Մոնիթորինգը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից մոնիթորինգը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի, դաշտային օգնականներ Անտալ Խերդիչի և Մարիուս Պուոձիունասի կողմից: Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը: Մոնիթորինգի ընթացքին հետևելու են Արցախի Հանրապետության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները: Ադրբեջանը ձախողեց մարտի 17-ին Ասկերանի ուղղությամբ զորամասում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի սպանության հետ կապված ԼՂՀ իշխանությունների առաջարկով մարտի 20-ին ծրագրված մոնիթորինգ-հետաքննությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |