Ադրբեջանում կոչ են անում Ղարաբաղի երկնքում ոչնչացնել այն ինքնաթիռը, որի ուղևորն է լինելու Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք պատգամավորներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել ոչնչացնել առաջին ինքնաթիռը, որը վայրէջք է կատարելու Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի նոր օդանավակայանում: «Ի նշան Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի բացման դեմ բողոքի` ադրբեջանական կողմը պետք է անպայման ոչնչացնի այդ ինքնաթիռը»,- հայտնել է «Ումիդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Իգբալ Աղազադեն: Պատգամավորի խոսքով, Ադրբեջանը պետք է ոչնչացնի այդ ինքնաթիռը` չխորշելով որևէ ճնշումից: Նա գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այդ թվում` Ռուսաստանը չեն կարող Ադրբեջանի վրա որևէ ճնշում գործադրել այդ հարցում:

Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) ղեկավար Ակիֆ Նագին համամիտ է այս հարցում: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը միջազգային կոնվենցիաների համաձայն, լիարժեք իրավունք ունի ոչնչացնելու երկրի օդային տարածքը խախտող ինքնաթիռը: ՂԱԿ ղեկավարը Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքն այդ չվերթի առաջին ուղևորն է դառնալու, գնահատում է որպես հերթական մարտահրավեր ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ միջազգային հանրությանը, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---