ԼՂՀ Կոմկուսի առաջին քարտուղարը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---