Թուրքիային ամենևին դուր չի գալիս, որ ապրիլի 24-ին Իրանում ֆիլմ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիային ամենևին դուր չի գալիս, որ ապրիլի 24-ին Իրանում ֆիլմ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Իրանում Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմի ցուցադրությունը կհարուցի Անկարայի վրդովմունքն ու դժգոհությունը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, վերջերս թուրք-իրանական հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են: «Սակայն, Թեհրանը ոչ բարեկամական քայլի է գնում՝ թույլ տալով, որ ապրիլի 24-ին ցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ»,-գրում է թերթը:

Ապրիլի 4-ին Երևանում Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ ապրիլի 24-ին Թեհրանում կցուցադրվի իր «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կգտնվեն նաև Իրանի խորհրդարանի անդամներ: Ֆիլմը կցուցադրվի նաև հեռուստաալիքներից մեկով:

Արմին Վեգները լուսանկարիչ էր, որ ճակատագրի բերումով դարձավ Հայոց ցեղասպանության պատմական վկան: Սերելով գերմանա-հրեական ընտանիքից՝ նա Առաջին աշխարհամարտի տարիներին որպես կամավոր անդամագրվեց գերմանական բանակին, որը տեղակայված էր Օսմանյան Թուրքիայում: Վեգների լուսանկարները ողջ աշխարհին ի ցույց դրին հայերի ողբերգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---