ՌԴ մահմեդականները դատի են տվել Ռուսաստանին իսլամական գրքերը ծայրահեղական գրքերի ցուցակում ընդգրկելու համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) դիմել է Ռուսաստանին պարզաբանումների համար՝ մի շարք իսլամական գրքեր ծայրահեղական գրքերի ցուցակում ընդգրկելու համար: Հարցը քննվում է երկու մահմեդականների, այդ թվում նաև Ռուստեմ Վալիուլինի դիմումների համաձայն, որը կիրառել է արգելված գրքերի մի մասը մեջիթում դասավանդման համար:

Խոսքը գնում է «Շարիաթական գիտությունների ուսումնասիրման ծրագրեր», «Ալլահի օրենքների հաստատումը», «Իսլամն այսօր» գրքերի և Սաիդ Նուրսիի աշխատությունների մասին: Դրանք արգելվեցին 2007թ. օգոստոսին: ECHR պահանջել է Ռուսաստանից ներկայացնել Բուգուռուսլանի քաղաքային դատարանի որոշման պատճենը: Պատասխանը պետք է ներկայացվի Ստրասբուրգ 3 ամսվա ընթացքում:

Միաժամանակ ECHR-ն ընդունել է «Նուրու-Բադի» մշակութակրթական հիմնադրամի հայցը՝ թուրք աստավածաբան Սաիդ Նուրսիի աշխատությունները ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ: Որոշումը կայացրել է Մոսկվայի Կոպտևի շրջանային դատարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---