Թուրքիայի ԳՇ-ն Արարատը բարձրանալու թույլտվության իրավունքը փոխանցել է տեղի իշխանություններին 5 ապրիլի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Արարատ լեռը բարձրանալու թույլտվության իրավունքը Թուրքիայի Գլխավոր շտաբից փոխանցվել է Աղրիի նահանգապետարանին: Թուրքիայի բնապահպանության և անտառտնտեսության նախարարության գլխավոր տնօրեն Յաշար Դոսթբիլի խոսքով, Գլխավոր շտաբի թույլտվությունը չէր համապատասխանում Արարատի բնապահպանության և մաքրության նորմերին: «Այժմ մենք պարզեցրել ենք լեռը բարձրանալու թույլտվության տրամադրումը: Մեր քաղաքացիները կարող են ուղղակիորեն Աղրիի նահանգապետարան դիմել, իսկ արտասահմանցիները թույլտվություն կստանան իրենց դեսպանատների միջոցով: Անվտանգության գործառույթները դրված են Աղրիի նահանգապետարանի վրա»,- ասել է Դոսթբիլը, գրում է թուրքական Hurriyet թերթը: Մինչև 1982 թվականը Արարատ լեռը փակ էր զբոսաշրջիկների համար, որովհետև լեռան վրա տեղակայված էին ինքնաթիռներին ու հրթիռներին հետևելու ռադարային սարքավորումները: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սարքավորումների անհրաժեշտությունը վերացավ: Թուրքիայում Արարատ լեռն անվանում են Աղր դաղ` Սպիտակ լեռ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |